Հասարակություն 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում /նոյեմբերի 28-ից 29-ը/

analitik.am
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 28-ից 29-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից բացահայտվել է 5-ը:
Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 1 դեպք:
Բացահայտվել է գողության 10, խարդախության 9, ավտոմեքենա փախցնելու և խուլիգանության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 1, գողության և  մարմնական վնասվածք հասցնելու 2-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նույն շարքից