Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին մասնակցել է մանկական Nickelodeon հեռուստաալիքի կողմից ամեն տարի կազմակերպվող Kids Choice Awards մրցանակաբաշխությանը:
Ինչպես նշում է tatler.ru-ն, դերասանուհուն միջոցառմանն ուղեկցել են նրա 6 երեխաներից 2-ը` Զահարան ու Շայլոն: Աղջիկների ուրախությունն ուղղակի աննկարագրելի է եղել, երբ նրանց մայրիկը հաղթել է «Տարվա լավագույն չարագործ» անվանակարգում` «Մալիֆիսենթ» ֆիլմում կախարդի դերակատարման համար:







