Հասարակություն 

Վիգեն Սարգսյանը ծաղկեպսակ է դրել Մարշալ Բաղրամյանի հուշատախտակի մոտ

analitik.am

Նոյեմբերի 29-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակում եղել է 1941-1945թթ. Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում, հարգանքի տուրք է մատուցել Մեծ Հայրենականի զոհերի հիշատակին:

Վիգեն Սարգսյանը շրջել է Հայրենական Մեծ պատերազմի Կենտրոնական թանգարանում, ծանոթացել է ներկայացված ցուցանմուշներին:

Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարը եղել է Մոսկվայի Կարմիր հրապարակում, ծաղկեպսակ է դրել ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանի հուշատախտակի մոտ:

Նույն շարքից