Քաղաքականություն 

Հանրապետականի համամասնական ցուցակում այս պահին կանանց «անշլագ» է. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Կարեն Կարապետյանի հետ ՀՀԿ-ին անդամակցել են ոչ միայն գազի ոլորտի և ՀԷՑ-ի 7 հազար աշխատակիցներ, այլև նրա գլխավոր խորհրդական, էներգետիկայի նախկին նախարար Գագիկ Մարտիրոսյանը, ինչպես նաև վարչապետի հավերժ խորհրդական Շուշան Սարդարյանը, որն այնքան էլ նորեկ չէ ՀՀԿ-ում և երկար տարիներ ՀՀԿ-ի շտաբում ընտրությունների ժամանակ համակարգել է լրատվական դաշտը, բայց, փաստորեն, կուսակցությանը չի անդամագրվել:

Ըստ որոշ լուրերի` նա տեղ կգտնի նաև ՀՀԿ համամասնական ցուցակում, ուր այս պահին կանանց «անշլագ» է, որովհետև, ճիշտ է՝ կանանց ներկայությունն այս ընտրություններում մեծացվել է, սակայն պատգամավորների թիվն է քչացել, ու նաև կոալիցիաներ ստեղծելու հեռանկարով են թիմերը գնում ընտրությունների, ուստի ՀՀԿ կանանց կորպուսում «միսկրծոցին» մի ուրիշ թափ է հավաքել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից