Քաղաքականություն 

Արմեն Ռուստամյան-Աղվան Վարդանյան տանդեմից դաշնակները հոգնել են. «Իրավունք»

analitik.am

«Իրավունք» թերթը գրում է. «Իշխող կուսակցության գործընկեր ՀՅԴ-ում, կարծես թե, իրավիճակը լարվում է: Վերջիններիս պատգամավորները գրեթե չեն երեւում խորհրդարանում, հնարավորինս նվազեցրել են նաեւ լրագրողների հետ շփումները:

Տարածված լուրերի համաձայն՝ ՀՀԿ համագումարից հետո ՀՅԴ-ում լուրջ խնդիրներ են առաջացել: Ըստ էության, ՀՀ նախագահն իր ելույթում ընդգծեց, որ 2017-ին նույնպես Հանրապետական կուսակցությունը շարունակելու է համագործակցել ՀՅԴ-ի հետ: Սակայն, թե ի՞նչ դեմքերով պետք է հաջորդ տարի խորհրդարան ներկայանա ՀՅԴ-ն, դաշնակների մոտ լուրջ հակասություն կա:

Արմեն Ռուստամյան-Աղվան Վարդանյան տանդեմից դաշնակները հոգնել են, իսկ նորեկների մուտք էլ չկա ՀՅԴ: Թեպետ, լինելու դեպքում էլ, դժվար թե, պատգամավորական աթոռներին սովոր ՀՅԴ-ականներն իրենց տեղը զիջեն մյուսներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից