Մարտի 30-31-ին շրջանների զգալի մասում, ապրիլի 1-3-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 30-ին, առանձին հատվածներում` ինտենսիվ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը։
Քամին կլինի արևմտյան` 3-8 մ/վրկ արագության:
Օդի ջերմաստիճանը 30-ի ցերեկը կնվազի 5-7, արևելյան շրջաններում՝ 8-10 աստիճանով, ապրիլի 1-ին կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևանում մարտի 30-31-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ:
Ապրիլի 1-ից 3-ը սպասվում է փոփոխական ամպամածություն, հնարավոր է թույլ անձրև: