Հոլիվուդյան դերասան Հյու Ջեքմանը մտադիր է լքել «Ռոսոմախա» ֆիլմաշարը («Իքս մարդկանց» սփին-օֆը): Այս մասին նա հայտնել է իր Instagram-ում:
Ներկայում աշխատանքներ են ընթանում սերիայի երրորդ մասի վրա, որը պետք է դուրս գա 2017թ. մայիսին՝ հայտնում է Deadline-ը:
«Ռոսոմախա… վերջին անգամ»,- գրել է նա սոցցանցում:
Վերջին անգամ դերասանը Ռոսոմախայի դերում էր հայտնվել «Իքս մարդիկ. Անցած ապագայի օրերը» ֆիլմում, որը էկրան էր բարձրացել 2014-ին: Ընդհանուր առմամբ՝ դերասանը նկարահանվել է ֆրանշիզի 6 ֆիլմերում: