Քաղաքականություն 

Կստեղծվի աշխատանքային խումբ Դիլիջանում կրթական կլաստեր ստեղծելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով

analitik.am

ՀՀ վարչապետի որոշմամբ, Դիլիջանում կրթական կլաստեր ստեղծելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծվելու է միջգերատեսչական աշխատանքային խումբ.

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը՝
1. Դիլիջանում կրթական կլաստեր ստեղծելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Դիլիջանում կրթական կլաստեր ստեղծելու վերաբերյալ առաջարկություն:

Նույն շարքից