Հասարակություն 

Ֆուտբոլիստներ տեղափոխող կործանված օդանավում եղել է 21 լրագրող

Կոլումբիական Մեդելյանի քաղաքի մոտ օդանավի կործանման արդյունքում զոհվել է 71 մարդ: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով Կոլումբիայի իշխանություններին:

Նշվում է օդանավում եղել է 77 մարդ, այդ թվում նաև բրազիլական «Շապեկոէնսեի» ֆուտբոլիստները: Ինչ վերաբերում է ողջ մնացածներին, ապա նրանց թիվը հասնում է 6-ի:

Ավելի վաղ հայտնվում էր, որ օդանավում եղել է 81 մարդ, սակայն ավելի ուշ պարզվել է, որ կործանված ինքնաթիռում գտնվողների թիվը հասնում է 77-ի:

Օդանավում եղել է նաև 21 լրագրող:

Նույն շարքից