Քաղաքական 

Հակառուսական պատժամիջոցները չեղյալ համարելու հիմքեր չկան. Յունկեր

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է՝ եթե Ռուսաստանին հնարավորություն տրվի հասկանալ, որ կա ելք պատժամիջոցներից ազատվելու համար, Մոսկվան դրանից եզրահանգումներ կանի: Այս մասին նա խոսել է  Ouest France-ի հետ զրույցի ժամանակ:

Յունկերը նաև նշել է, որ Եվրոպայում անվտանգությունը հնարավոր չէ ապահովել առանց Ռուսաստանի մասնակցության՝ շեշտելով, որ Ռուսաստանը Եվրամիությունից  3 անգամ ավելի շատ տարածք է զբաղեցնում:

Ինչ վերաբերում է պատժամիջոցները չեղյալ համարելուն,ապա Եվրահանձնաժողովի նախագահի խոսքերով, դրա համար դեռ հիմքեր չկան:

Նույն շարքից