Քաղաքական 

Էրդողանը խոստովանել է, որ Սիրիա է մտել Ասադին տապալելու համար

Նոյեմբերի 29-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը Սիրիա է մտել այդ երկրի նախագահ Բաշար Ասադի իշխանությունը տապալելու համար: Էրդողանի խոսքերով, իրենք ցանկանում են դա անել, քանի որ Ասադը բռնապետ է սարսափի մեջ է պահում Սիրիան, իսկ իրենք մտադիր են սիրիական հողն ազատել և վերադարձնել դրա իրական տերերին:

Սիրիայում թուրքական օպերացիան պաշտոնապես սկսվեց այս տարի օգոստոսին ունենալով «Եփրատի վահան» անունը:

Ավելի վաղ թուրքական իշխանությունները հայտարարում էին, որ իրենց օպերացիայի նպատակը թուրք-սիրիական սահմանն ահաբեկիչներից և քուրդ ծայրահեղականներից մաքրելն է:

Նույն շարքից