Մարդիկ, ովքեր զբաղվում են լողով, մարմնամարզությամբ և թենիսով սրտանոթային հիվանդություններից ավելի հազվադեպ են մահանում, քան նրանք, ովքեր զբաղվում են այլ սպորտաձևերով: Դա պարզել է գիտնականների միջազգային խումբը, հայտնում է EurekAlert! պարբերականը:
Ֆիզիոլոգները ամփոփել են 1994-2006 թթ անցկացված հետազոտության արդյունքները, որին մասնակցել է ավելի քան 80 հազար մարդ: Հարցմանը մասնակցածերի միջին տարիքը հասնում է 52-ի: Մասնագետների նպատակն է եղել պարզել, թե ինչ սպորտաևով են զբազվում հարցման մասնակիցները և նրանց կյանքի տևողություն, որպեսզի պարզեն, թե ինչ կապ կա այս երկուսի միջև:
Գինականները կարծում են, որ անցկացված հետազոտությունը թույլ կտա արդյունավետ ծրագիր մշակել մարդու կյանքի տևողությունը երկարացնելու համար, որը հիմնված կլինի սպորտի և ֆիզիկական ակտիվության վրա: