Քաղաքական 

Մերկելը փակում է Եվրամիության դռները Թուրքիայի համար

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեմ է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության համար այդ երկրի հետ նոր բանակցություններ սկսելուն: Այս մասին նա հայտարարել է իր Քրիտոնեա-դեմոկրատական կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ:

Գերմանական լրատվամիջոցները հայտնում են, թե դա նշանակում է, որ այդ հարցը փակված է, քննարկումներ այլևս չեն լինելու:

Մերկելը նաև կոչ է արել իր կուսակցականներին վերոնշյալ որոշման մասին տեղյակ պահել ընտրողներին, ովքեր ավելի վաղ հետաքրքրվել են Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության վերաբերյալ իր կուսացության դիրքորոշմամբ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց՝ կոչ անելով դադարեցնել Թուրքիայի հետ բանակցությունները, որոնք տարվում են ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար:

Նույն շարքից