Ադրբեջանի Շամախի շրջանում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, Ադրբեջանի սեյսմոլոգիական կենտրոնի ծառայությունից հայտնել են, որ երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով 14:59-ին:
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 4.1 մագնիտուդ, խորությունը՝ 7 կմ:
Երկրաշարժն էպիկենտրոնում զգացվել է 4 բալ, իսկ հարակից բնակավայրերում 3 բալ ուժգնությամբ: