Քաղաքական 

Էրդողանն աչք ունի Սիրիայի վրա. Ժիրինովսկի

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին կարծիք է հայտնել, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին տապալելու մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն արվել է Արևմուտքի սիրտը շահելու համար:

«Առաջարկում եմ օգնությունս Ասադին տապալելու համար, իսկ դու ինձ ընդունեք Եվրամիություն: Այսպիսի խորամանկ քայլեր լինում են՝ ես կմնամ ՆԱՏՕ-ում, կօգնեմ տապալել Ասադին, դրա փոխարենն դուք ինձ ընդունեք Եվրամիություն, բացեք Շենգենյան գոտին, իսկ ես բոլոր փոխստականներին ետ կուղարկեմ Սիրիա: Եվրոպան կարող է գնալ այդ քայլին, քանի որ վախեցած է»,-նման կարծիք է հայտնել Ժիրինովսկին:

Բացի դրանից, ռուսաստանցի քաղաքական գործիչը մտածում է, որ Էրդողանն աչք ունի Սիրիայի վրա, քանի որ այդ տարածքը համարում է Օսմանյան կայսրության մաս, սակայն Ռուսաստանը չի կարող դա թույլ տալ, որովհետև պաշտպանում է Սիրիայի օրինական նախագահ Ասադին:

Նույն շարքից