Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվայի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը նորություն էին:
Խոսքը վերաբերում է Էրդողանի այն հայտարարությանը, որ թուրքակա ուժերն իրականում Սիրիա են մտել նախագահ Բաշար Ասադին տապալելու համար:
«Մենք հույս ունենք, որ առաջիկա օրերին ինչ-որ բացատրություն կլինի մեր թուրք գործընկերներից»,-ասել է Պեսկովը