Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին վերջին շրջանում այնքան է նիհարել, որ այժմ կշռում է ընդամենը 34 կգ՝ ունենալով 169 սմ հասակ: Այս մասին գրում է Radar Online-ը՝ հղում անելով իր աղբյուրին:
Պարբերականի տեղեկություններով, դրա պատճառն այն է, որ Ջոլին չափազանց ծանր է տանում Բրեդ Փիթի հետ բաժանումը և երեխաների խնամակալության հետ կապված դժվարությունները:
41-ամյա Ջոլին հատկապես ծանր է տանում ՀԴԲ-ի կողմից երեխաների նկատմամբ Փիթի դաժան վերաբերմունքի մասով գործի փակելը. «Նա զայրութից կորցրել էր ինքնատերապետում, երբ իմացավ այդ մասին»:
Նշվու է, որ դերասանուհին նախկինում էլ է ուտելու հետ խնդիրներ ունեցել, սակայն ամուսնալուծությունից հետո ամեն ինչ ավելի է բարդացել: