Հասարակություն 

Երևանի վարչական շրջաններում ավարտվել է վարդակակաչների սոխուկների տունկը

analitik.am

Նոյեմբեր ամսվա ընթացքում Երևանի վարչական շրջաններում ընթանում էր կակաչների սոխուկների տունկը: 750.000 ծաղիկների տունկը կազմակերպվել է նախատեսված բոլոր ագրոկանոններով, հետևաբար մասնագիտական նախնական եզրակացությամբ կապահովվի բարձր կպչողականություն: Կակաչները գարնանը մայրաքաղաքում բացվող առաջին ծաղիկները կլինեն` զարդարելով Երևանի կանաչ տարածքները մինչև մայիս ամիսը ներառյալ:

Մինչ այդ, ավարտվել են նաև արդեն ծաղկած սածիլների տեղահանման աշխատանքները:

Նույն շարքից