Քաղաքականություն 

Ռուսաստանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ. Պուտին

analitik.am

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր երկիրը ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի ադմինիստրացիայի աշխատանքի անցնելուց հետո հույս ունի կարգավորել հարաբերությունները Սպիտակ տան հետ:

Պուտինը նշել է, թե Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ կողմերը ընդունել են, որ երկու երկրների հարաբերությունները լավ վիճակում չեն և որոշել են դրանք կարգավորելու համար քայլեր ձեռնարկել:

«Ես արդեն ասել է, որ մեր երկիրը պատրաստ է անցնել ճանապարհի իր մասը»,-հավելել է ՌԴ նախագահը:

Պուտինը նաև նշել է, որ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հարաբերությունների կարգավորումը կարևոր է  ոչ միայն երկու երկրների ժողովուրդների, այլ նաև միջազգային կայունության և անվտանգության համար:

Նույն շարքից