Հասարակություն 

22-ամյա աղջկան վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը հայտնաբերվեց

analitik.am

Նոյեմբերի 28-ին, ժամը 19-ին, Երևանի Ուլնեցու փողոցի թիվ 51 շենքի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 22-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի 62-ամյա վարորդը, որը նոյեմբերի 29-ին, ժամը 13.30-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

Նույն շարքից