Հասարակություն Միջազգային 

Զախարչենկոյի հրամանագրով ԴԺՀ անօրինական զորամիավորումները կզինաթափվեն

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի հրամանագրով ուժային կառույցներում չընդգրկված բոլոր կամավորական զորամիավորումները պարտավոր են զենքը վայր դնել կամ ընդգրկվել օրինապահ զինված կառույցներում:

 

Այս մասին տեղեկացրել են Դոնեցկի ինքնապաշտպանական շտաբի մամուլի ծառայությունից, նշելով, որ նման միջոցները կիրառվում են երկրամասում կարգուկանոնի պահպանման համար:

Օրինագծի իրականացման պարտավորությունը դրվում է երկրամասի ներքին գործերի նախարարության վարհսկողության ներքո:

 

Օրինագծին չենթարկվողները հատուկ գործողությունների արդյունքում կզինաթափվեն ու կկրեն քրեական պատասխանատվություն:

Ինչ վերաբերվում է Դոնեցկի կամավորական զինաջոկատներին, ապա դրանք կկրեն կառուցվածքային փոփոխություներ ու կներգրավվեն օրինական զինված ուժերի կազմում:

Նույն շարքից