Հասարակություն 

Հայտնի է բրազիլացի ֆուտբոլիստներին տեղափոխող օդանավի կործանման պատճատը

analitik.am

Կոլումբիայում բրազիլացի ֆուտբոլիստներ տեղափոխող օդանավը կործանվել է վառելիքի բացակայության պատճառով: Այս մասին հայտարարել է Կոլումբիայի քաղավիացիայի ավիացիոն անվտանգության ծառայության ղեկավար Ֆրեդի Բոնիլյան:

«Երբ մենք ուումնասիրեցինք ողբերգության վայրը և օդանավի բեկորները, համոզվեցինք, որ օդանավի վառելիքը սպառված է եղել: Միջազգային նորմերը պահանջում են, որ օդ բարձրացող օդանավը պետք է ունենա վառելիք նախատեսված թռիչքից  30 րոպե ավել թռչելու համար: Այս դեպքում պահանջը չի կատարվել»,-ասել է Բոնիլյան:

Կոլումբիացի չինովնիկը նաև հույս է հայտնել, որ հետագա գործողությունները թույլ կտան պարզել, թե ինչն է եղել վառելիքի բացակայության պատճառը:

Նույն շարքից