Հասարակություն 

Քանյե Ուեսթը դուրս է գրվել հիվանդանոցից

analitik.am

Քանյե Ուեսթը դուրս է գրվել լոսանջելեսյան հիվանդանոցից, որտեղ հայտնվել էր ավելի քան մեկ շաբաթ առաջ: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրին:

Քիմ Քարդաշյանի ամուսինը հոսպիտալացվել էր նոյեմբերի 22-ին այն բանից հետո, երբ չեղյալ էր համարել Saint Pablo տուրնեն:

Հեռուստաւնկերությունը նաև նշում է, որ Ռոնալդ Ռեյգանի անվան հիվանդանոցում Ուեսթին ամեն օր այցելել է կինը՝ Քիմ Քարդաշյանը՝ հավելելով, որ Ուեսթն իր բուժումը պետք է շարունակի տանը:

Նույն շարքից