Հասարակություն 

Երևանը բոլորիս տունն է, մի աղտոտեք այն

Այն, որ Երևանում դժվարությամբ ստացվեց հատուկ աղբի համար սահմանված վայրեր որոշել և հասարակության անդամներին իրազեկել դրանց մասին, փաստ է: Բազմաթիվ ջանքերից հետո  ներկայումս Երևանն անհամեմատ ավելի մաքուր է, քան  տարիներ առաջ՝ ի  շնորհիվ տարված աշխատանքների, ինչպես նաև Երևանի  քաղաքացիների: Աշխարհի տարբեր քաղաքներում տարբեր կերպ է քարոզվում աղբը փողոցում չթափելու, քաղաքը չաղտոտելու  գաղափարը: Որոշ քաղաքներում համընդհանուր շաբաթօրյակներ են անցկացվում, որոշներում՝ երիտասարդական ակցիաներ և այլն: 


Երևանում նույնպես մշտապես քարոզվել և քարոզվում է   մեր   քաղաքը չաղտոտելու գաղափարը: Վերջին շրջանում էլ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ  նկարահանվում  են սոցիալական բնույթի հոլովակներ, որոնց միջոցով կոչ է արվում քաղաքացիներին մաքուր պահել քաղաքը: Այս նախաձեռնության դրական կողմը բացի քաղաքը մաքուր պահելուց, նաև այն է , որ հոլովակները նկարահանվում են վարչական շրջանների աշխատակազմերի կամ  բնակիչների ջանքերով: Իհարկե,  լավ կլիներ, եթե հոլովակները կոնկրետ բյուջե ունենային և ամեն վարչական շրջանի համար նկարահանվեին շատ ավելի պրոֆեսիոնալ հոլովակներ, բայց մյուս կողմից էլ կարևորը ոչ թե նկարահանող տեխնիկայի որակն է, այլ քարոզվող նյութի իմաստը: 



Եվ բացի այդ, հետաքրքիր է տեսնել, թե ինչպես են հենց բնակիչները պատկերացնում մաքուր քաղաք  ունենալու քարոզը: Չէ՞ որ առաջին հերթին յուրաքանչյուրս պետք է մտածենք մեր հարազատ քաղաքը մաքուր պահելու մասին, այլ ոչ թե ամենուր աղտոտենք՝ հանգիստ լինելով, որ միևնույն է աղբահանություն է արվում:


Բոլորս էլ հիշում ենք, թե ինչպես էինք փոքր ժամանակ այս ու այն կողմ շպրտում մեր խաղալիքները՝ նեղություն տալով մեր արդեն իսկ շատ ծանրաբեռնված մայրիկներին, նույնն էլ քաղաքն է, ինչքան մաքուր պահենք, այնքան այն ավելի կգեղեցկանա և աղբահանության համար օգտագործվող հավելյալ ռեսուրսները կուղղվեն այլ խնդիրների լուծմանն ու քաղաքի բարեկարգմանը:


Այժմ ներկայացնենք մեր համաքաղաքացիների ջանքերով պատրաստված սոցիալական հոլովակները. 



Երևանի քաղաքապետրան




Էրեբունի վարչական շրջան


 

Ավան վարչական շրջան




Արաբկիր վարչական շրջան



Եվ վերջում՝ Երևանը բոլորիս տունն է, մի աղտոտեք այն: 


Տեսեք՝ ինչ գեղեցիկ է այն, երբ մաքուր է:


Լ. Կիրակոսյան 


Նույն շարքից