Քաղաքականություն 

Ռուսական ռազմաբազան պետք է հեռանա Ղրղզստանից. Ղրղզստանի նախագահի անակնկալ հայտարարությունը

analitik.am

Ռուսաստանը կմնա Ղրղզստանի ռազմավարական գործընկերը սակայն մեր երկիրը պետք է հենվի սեփական ուժերի վրա: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը:

«Կարծում եմ, որ մենք ճիշտ վարվեցինք Ղրղզստանի մայրաքաղաքից ԱՄՆ ռազմաբազան դուրս բերելով, և էական չե, թե ում է դա դուր գալիս, ում՝ ոչ: Արդեն 5 տարի է անցել, և ժամանակը ցույց է տվել, որ մենք ճիշտ էինք: Ապագայում Ղրղզստանը պետք է հենվի միայն սեփական ուժերի վրա: Դա վերաբերում է նաև ռուսական բազային»,-ասել է Աթամբաևը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Ղրղզստանի նախագահը նշել է, որ ռուսական ռազմաբազայի մասով գործող համաձայնագրից հետո այն պետք է հեռանա երկրի սահմաններից. «Իհարկե սա հնարավոր է ինչ-որ մեկին դուր չի գալիս, սակայն ես մեր տեսակետը հասցրել եմ ՌԴ նախագահ Պուտինին, նա հասկացել է ինձ»:

Նույն շարքից