Քաղաքականություն 

Պուտինը ստացել է Էրդողանի բացատրությունը

analitik.am

Չորեքշաբթի օրը Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով Սիրիայի հարցը, և Էրդողանը բացատրություններ է ներկայացրել, հայտնել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական ուժերը Սիրիա են մտել Ասադին տապալելու համար:

«Միայն կարող եմ ասել, որ չորեքշաբթի հեռախոսազրույց է տեղի ունեցել մեր նախագահի և Էրդողանի միջև, և այդ թեման շոշափվել է»,-ասել է Ուշակովը՝ պատասխանելով հարցին, թե խոսվե՞լ է արդյոք Էրդողանի հայտնի հայտարարության մասին և հավելելով, որ Թուրքիայի նախագահը բացատրություն է տվել:

Նույն շարքից