Քաղաքականություն 

Սիրիայում Ռուսաստանի և Թուրքիայի նպատակները տարբեր են. Կոսաչև

analitik.am

Սիրիայի մասով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը ցույց է տալիս, որ Անկարան հենց սկզբից ուրիշ նպատակներով է մտել Սիրիա: Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային Խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչևը:

«Ցավոք, Էրդողանի վերջին հայտարարությունը հաստատեց, որ Թուրքիան Սիրիա է մտել ոչ թե ահաբեկիչության դեմ պայքարելու, այլ ուրիշ նպատակով»,-ասել է նա:

Կոսաչևի խոսքերով, Թուրքիան ուղղակի նպատակ ունի դառնալ տարածաշրջանային առաջնորդ և լուծել քրդական հարցը. «Ինչ վերաբերում է ահաբեկչութան դեմ պայքարին, ապա դա Թուրքիայի միայն երրորդ խնդիրն է: Ստացվում է, որ Սիրիայում մեր նպատակները տարբեր են»:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան Սիրիա է մտել նախագահ Ասադին տապալելու համար:

Նույն շարքից