Հասարակություն 

Ջաջուռ գյուղի մոտակայքում ավտոմեքենան գլորվել է ձորը

analitik.am

Նոյեմբերի 30-ին, ժամը 23.26-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի մոտակայքում «Օպել» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «Օպել Վեկտրա Բ» մակնիշի 32 SO 501 պետհամարանիշով (վարորդ՝ 1990 թ. ծնված Վ. Զ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 25 մ գլորվել ձորը. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Նույն շարքից