Հասարակություն 

Վարչապետը ՀՀ գլխավոր դատախազի ուշադրությունն է հրավիրել խաղաղ պայմաններում զոհված զիծառայողների ծնողների բարձրացրած հարցերին

analitik.am

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը  մինչ օրակարգի քննարկմանն անցնելը, հանդես է եկել հայտարարությամբ.«Կխնդրեի ՀՀ գլխավոր դատախազին ուշադրություն դարձնել այս հարցին, որովհետև խաղաղ պայմաններում զոհված զիծառայողների ծնողները դիմել են ինձ և աշխատակազմ: ՀՀ վարչապետին հասցեագրված դիմումի լավագույն ընթացքը կհանդիսանա այն, եթե ՀՀ գլխավոր դատախազի կողմից ընդունելություն կազմակերպվի: Նշված մոտեցումն արդարացված է այնքանով, որ ծնողների կողմից բարձրացված խնդիրները վերաբերում են կոնկրետ քրեական գործերին, որոնց մասով հսկողությունն իրականացնում է ՀՀ դատախազությունը: Մենք այդ գրությունները կփոխանցենք, որտեղ նաև նշված են բոլոր ծնողների տվյալները»:

Նույն շարքից