Հասարակություն 

Վթար Մաստարա գյուղում

Դեկտեմբերի 1-ին, ժամը 13.41-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. «KIA» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել քարերի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները երթևեկելի գոտի են դուրս բերել «KIA» մակնիշի 35 DF 150 պ/հ (վարորդ՝ 1983 թ. ծնված  Վ. Ս.) ավտոմեքենան:

Նույն շարքից