Քաղաքական 

Րաֆֆի Հովհաննիսյանը նախընտրական «բազարներում» թանկացնում է իր կուսակցության գինը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Րաֆֆի Հովհաննիսյանը նախընտրական «բազարներում» թանկացնում է իր կուսակցության գինը՝ սեղանին դնելով այն փաստարկը, որ ինքը «հաղթած» նախագահ է, և իր կուսակցությունն ընտրական հանձնաժողովներում ներկայացվածություն ունի, այս կուսակցության պաշտոնական կայքը մատնում է, թե իրականում ինչ վիճակ է տիրում «Ժառանգությունում»։

Այստեղ դեռևս նախկին վարչության կազմն է ներկայացված՝ ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանով, որը վաղուց է լքել կուսակցությունը, և Հրայր Մանուկյանով, որն ամիսներ առաջ է տեղափոխվել արտերկիր։ Իսկ նորընտիր վարչության կազմում ընդգրկված Գայանե Աբասյանի ու Ռշտուն Մարտիրոսյանի անուններն էլ կայքում չկան»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից