Դեկտեմբերի 1-ին ՀՀ-ում Բուլղարիայի նորանշանակ դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևան իր հավատարմագրերի պատճենը է հանձնել Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին:
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ ավանդական բազմադարյա բարեկամության վրա հիմնված հայ-բուլղարական հարաբերություններն ամուր հիմք են ստեղծում փոխշահավետ համագործակցության զարգացման համար: ԱԳ նախարարը հաջողություն է մաղթել դեսպանին՝ հույս հայտնելով, որ նա իր փորձն ու գիտելիքները կծառայեցնի երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ընդլայնմանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ տիկին Պավլովան վստահեցրել է, որ կներդնի առավելագույն ջանքեր` բարեկամ երկրների միջև հարաբերությունների խորացման և ամրապնդման, հայ-բուլղարական օրակարգն առաջ մղելու նպատակով:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձ են կատարել հայ-բուլղարական քաղաքական, տնտեսական և ոլորտային համագործակցությանը ու տարածաշրջանային վերջին զարգացումներին:
Հայաստանի արտգործնախարարն ու Բուլղարիայի դեսպանը կարևորել են բարձրաստիճան այցերի կազմակերպումը, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը։
Նախարար Նալբանդյանը դեսպան Ցոցորկովա-Կայմակտչիևանին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործըթանցն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը։