ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ հանդես է եկել հայտարարությամբ՝ խիստ միջոցներ առաջարկելով ահաբեկչության դեմ պայքարելու համար:
Ցինցինատիում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում է ԱՄՆ-ի դռները փակել այն երկրների քաղաքացիների համար, որտեղ ահաբեկչության բարձր մակարդակ կա:
Թրամփի խոսքերով, դա կօգնի բարձրացնել Միացյալ Նահանգներում անվտանգության մակարդակը:
ԱՄՆ նորընտիր նախագահը, սակայն, չի նշել այն երկրների անունները, որոնց քաղաքացիների մուտքը նահանգներ փակվելու է: