Հասարակություն 

Նոր մանրամասներ բրազիլացի ֆուտբոլիստների կյանքը խլած ավիավթարից

Կոլումբիայի քաղավիացիայի ավիացիոն անվտանգության ծառայության պետ Ֆրեդի Բոնիլյան հայտարարել է, որ իր երկրում վթարի ենթարկված օդանավը, որում եղել են բրազիլական ֆուտբոլայի թիմի խաղացողները, պետք է օդ բարձրանար այլ քաղաքից:

Ավելի վաղ կոլումբիական իշխանությունները հայտնել էին, որ օդանավը կործանվել է վառելիքի բացակայության պատճառով:

Իսկ այսօր արդեն նոր մանրամասներ են հայտնի դառնում: Պարզվում է, որ վթարի ենթարկված օդանավը պետք է օդ բարձրանար ոչ թե Կոբիհա քաղաքից, այլ Սանտա Կրուսից, որն ավելի մոտ է վայրէջքի վայրից:

Բոնիլյայի խոսքերով, կատարված թռիչքի մասին ինչպես հարկն է չի հայտնվել:

Հավելենք, որ Կոլումբայում արդեն պաշտոնանկություններ են եղել:

Նույն շարքից