Հասարակություն 

Բրիտանուհին կատարյալ կլոր ձուն վաճառել է 741 դոլարով

analitik.am

Կատարյալ կլոր ձու գտնելը չափազանց դժվար է, իսկ ահա վաճառելը, պարզվում է, շատ հեշտ։ Անգլուհին կարողացել է կատարյալ կլոր ձուն վաճառել 741 դոլարով՝ eBay-ով, գրում է segodnya.ua-ն։

 


Կլոր ձուն ածել է Buff Orpington տեսակի հավը, որը պատկանում է Քիմ Բրոնթոնին։ Նա պատմում է, որ նախ որոշել է կոտրել այն՝ կերակուր պատրաստելու համար։ Սակայն երբ ամուսինը տեսել է ձվի նկարը Facebook-ում, թույլ չի տվել կոտրել։

 


Առցանց խանութում վաճառքի մասին հայտարարություն տալուց հետո ավելի քան 60 հայտ է ներկայացվել, և ձվի արժեքը միանգամից բարձրացել է։ Գնորդն ավելի շատ հետաքրքրված է ձվի պահպանմամբ, քան օգտագործմամբ։ Յուրահատուկ ձվի վաճառքից ստացված բոլոր միջոցները կինը ծախսել է բարեգործության համար։

Նույն շարքից