ՌԴ պետդուման ժամկետից շուտ դադարեցրել է Ռուսաստանի խորհրդարանի ամենահարուստ պատգամավորներից մեկի լիազորությունները:
Խոսքը վերաբերում է Ալեքսանդր Սկորոբոգատկոյին, ով 2015 թվականի ընթացքում կարողացել է վաստակել 745,1 միլիոն ռուբլի:
Պետդումայի որոշման մեջ նշվում է, որ Սկորոբոգատկոյի լիազորությունները դադարեցվել են վերջինիս դիմումի համաձայն, որը ներկայացվել է այս տարի նոյեմբերի 21-ին:
Հավելենք, որ վերոնշյալ պատգամավորը «Единая Россия» կուսակցությունից էր: