Հասարակություն 

Հռոմում մետրոյի շինարարության ժամանակ հայտնաբերվել է Ավրելիանոսի պատի մի մասը (լուսանկարներ)

analitik.am

Բացառիկ հնագիտական հայտնագործություն է արվել. գտնվել է Ավրելիանոսի պատի (Mura aureliane) 80 մետր հրաշալի պահպանված մասը։ Պատը կառուցվել է Հռոմի շուրջ, 3-րդ դարում։ Հնագույն պատի պահպանված մասը հայտնաբերվել է Իտալիայի մայրաքաղաքում մետրոպոլիտենի 3-րդ գծի ճյուղերից մեկի շինարարության ժամանակ, գրում է РИА Новости-ն։



 

Պատի հատվածը, որը մի քանի հարյուրամյակ համարվում էր փլուզված, գտնվում է Հռոմի մայր տաճարի՝ Սան Ջովանի ին Լատերանո բազիլիկի հարևանությամբ։

 


Նոր բացահայտումը 6-8 մ բարձրությամբ, 11 կամարներով և 2 աշտարակներով շինություն է, որի վրա պահպանվել են նաև միջնադարյան կերպարվեստի հետքեր։

 


«Մենք շատ հուզված էինք, երբ մեր ոտքերի տակ տեսանք առաջին կամարները»,- ասել է գիտնականներից մեկը։

 


Այժմ մասնագետների համար բաց է պատի արտաքին մասը, ներքին հատվածի պեղումները դեռ պետք է շարունակվեն, նշում է Corriere della Sera պարբերականը։

 


Ավրելիանոսի պատը կառուցվել է հին Հռոմի շուրջ Ավրելիանոս կայսեր օրոք՝ 270-275թթ., բարբարոսների հարձակումներից քաղաքը պաշտպանելու համար։ Պատի բարձրությունը 8 մ է, հաստությունը՝ 3.3 մ, իսկ երկարությունը՝ գրեթե 19 կմ։



 

 

Roma: Mura Aureliane, 80 metri mai visti tornano alla luce durante scavi Metro C

 

 

 

 

Նույն շարքից