Հասարակություն 

Պոռնոաստղ Միա Հալիֆան կարող է նշանակվել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ դեսպան

Համացանցի օգտատերերը ստորագրահավաք են սկսել լիբանանյան ծագում ունեցող պոռնոաստղ Միա Հալիֆային Սաուդյան Արաբիայում ԱՄՆ դեսպան նշանակելու համար: Ստորագրահավաքն իրականացվում է Change.org կայքում:

Նախաձեռնության հեղինակները կարծում են, որ Միան հիանալի առաջնորդ կլինի, քանի որ արդեն ցույց է տվել, որ կարողանում է համախմբել մարդկանց՝ անկախ վերջիններիս կրոնական կամ քաղաքական հայացքներից: Նրանք նաև պնդում են, որ նա արժանի է ԱՄՆ-ը ներկայացնել Մերձավոր Արևելքում:

Երբ ստորագրահավաքին մասնակցի առնվազն 5000 մարդ, նախաձեռնողները պատրաստվում են փաստաթուղթը ներկայացնել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, իսկ թե ինչ կլինի հետո, հայտնի չէ:

Նույն շարքից