Հասարակություն 

Տիեզերագնաց Քելիի երկվորյակ եղբայրը կատակ է արել ՆԱՍԱ-ի հետ

analitik.am

Ամերիկացի տիեզերագնաց Սքոթ Քելիի երկվորյակ եղբայրը կատակ է արել ԱՄՆ-ի օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչության՝ ՆԱՍԱ-ի ղեկավարության հետ՝ սափրելով բեղերը Միջազգային տիեզերակայան նրա եղբոր թռիչքից առաջ, գրում է gazeta.ru-ն։

 


ՆԱՍԱ-ի ադմինիստրատոր Չարլզ Բոլդենը նշել է, որ գրեթե սրտի կաթված է ստացել, երբ Մարկ Քելիին տեսել է առանց բեղերի:

 


Նա նշել է, որ դա միակ տարբերակն էր, որի օգնությամբ կարելի էր տարբերել եղբայրներին:

 


Մարկը որոշել է սափրել բեղերը Միջազգային տիեզերակայան եղբոր թռիչքից առաջ, որտեղ նա կանցկացնի մի ամբողջ տարի:

Նույն շարքից