Հասարակություն 

Չայնիի և Դիլիջանի ոլորաններում առկա է մերկասառույց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:

Դժվարանացանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Սարավան-Զանգեր ավտոճանապարհին առկա է ձյուն:

Չայնիի և Դիլիջանի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզի համայնքային ճանապարհներին և Գորիս-Սիսիան հատվածում առկա է մերկասառույց:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում առկա է բուք:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նույն շարքից