Հասարակություն 

Չինաստանի իշխանությունները գոլֆի անօրինական 66 դաշտ են փակել

analitik.am

Չինաստանի իշխանությունները գոլֆի անօրինականորեն կառուցված 66 դաշտ են փակել: Այս մասին գրում է «Սինհուան»՝ հղում անելով հողերի և բնական ռեսուրսների նախարարության նյութերին: Փակ դաշտերը գտնվել են չինական տարբեր նահանգներում, 3-ը՝ Պեկինում:



Գերատեսչության տվյալներով՝ դաշտերը կառուցվել են հողի անօրինական գրավման արդյունքում: Բացի դրանից՝ դրանք էկոլոգիական վնաս են պատճառել պեստիցիդների և այլ քիմիական նյութերի զանգվածային օգտագործման պատճառով:



Վերջին 10 տարում Չինաստանում գոլֆի նկատմամբ հետաքրքրությունը կտրուկ աճել է. եթե 2004 թ. երկրում գոլֆի 200-ից քիչ դաշտ է եղել, ապա ընթացիկ տարում դրանց թիվը գերազանցել է 600-ը:

Նույն շարքից