Հասարակություն 

Հաքերները 2 միլիարդ են գողացել Ռուսաստանի Կենտրոնական բանկից

analitik.am

Հաքերներին հաջողվել է 2 միլիարդ ռուբլի գողանալ ռուսական բանկերից, որոնց հաշիվները գտնվել են ՌԴ Կենտրոնական բանկում: Այս մասին հայտնում է CNN-ը: Ինֆորմացիան հաստատել են ՌԴ ԿԲ-ից:

«Հաքերները փորձել են 5 միլիարդ գողանալ,սակայն հարձակումը մասամբ չեզոքացվել է: Մենք կարողացել ենք վերադարձնել գողացված գումարի մի մասը»,-հայտնել է  Ռուսաստանի ԿԲ ինֆորմացիայի անվտանգության և պաշտպանության վարչության պետի տեղակալ Արտյոմ Սիչևը:

Հաքերները հարձակվել են նաև մասնավոր բանկերի վրա՝ գողանալով վերջիններիս հաճախորդների միջոցները:

Թե երբ է տեղի ունեցել գողությունը, չի նշվում:

Նույն շարքից