Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի մայրաքաղաքում վերջին երկու տարվա խոշորագույն բնակարանային գողությունը, գողացել են ռուսաստանաբնակ հայազգի գործարար Դավիդ Դավթյան ժամացույցների հավաքածուն, որը գնահատվում է 86 միլիոն ռուբլի:
Դավթյանը, վերադառնալով իր բնակարան, հայտնաբերել է, որ գողացել են Louis Vuitton, Cartier և Hublot ընկերությունների ժամացույցները, ինչպես նաև տրավմատիկ ատրճանակը:
Նախնական տեղեկութուններով, գողերը լավ իմացել են, թե ուր են գնում,տեղեկացված են եղել և հանցագործությունը կատարել են ընդամենը մի քանի ժամում:
Հետաքրքիր է, որ Դավիդ Դավթյանը հանդիսանում է «Бизнес-интеллект» ընկերության սեփականատերը, որի կանոնադրական կապիտալը կազմում է 10 հազար ռուբլի, իսկ նրան հասցված վնասը գնահատվում է 86 192 միլիոն ռուբլի: