Forbes ամսագիրը հրապարակել է պատմության մեջ 10 ամենաթանկ նվերների ցանկը: Դրանց հիմնական մասը, ինչպես կարելի է գուշակել, արվել է կանանց.
Տասնյակի վերջին հորիզանականում Սայիդ Գուցարիևի որդու հարսանիքնն է: Լրագրողներն այն գնահատում է 1 միլիարդ դոլար:
9-րդ տեղում երկու ադամանդներն են, որոնք Էվելին Ուոլշ Մաքլինը նվեր է ստացել իր միլիոնատեր հայրիկից և ամուսնուց:
8-րդ տեղում Tian զբոսանավն է, որ 2008 թվականին հնդիկ միլիարդատեր Անիլ Ամբանին նվիրել է կնոջը: 34 մետր երկարություն ունեցող զբոսանավն արժե 80 միլիոն դոլար:
7-րդ հորիզանականում Թաջ Մահալն է, որը Շահ Ջահանը կառուցել է հանգուցյալ կնոջ համար: Դամբարանի կառուցման համար ծախսվել է 827 միլիոն դոլար:
6-րդ տեղում ադամանդն է, որը դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը նվեր է ստացել ամուսնուց՝ Ռիչարդ Բարտոնից: Գործարքն արժեցել է 6,6 միլիոն դոլար:
5-րդ տեղում Ռոման Աբրամովիչի նվերն է կնոջ՝ Դարյա Ժուկովային: Ռուսաստանցի միլիարդատերը արվեստի մեծ թվով գործեր է ձեռք բերել կնոջ պատկերասրահի համար:
4-րդ հորիզոնականում նվիրատվություն է, որը միլարդատեր Լեոնարդ Լաուդերն արել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանին: Խոսքը վերաբերում է Պիկասոյի, Բրակայի և Լեժեի նկարներին, որոնց արժեքը հասնում է 1,1 միլիարդ դոլարի:
Եռյակը բացում է վզնոցը, որ բանկիր Մարթոն Պլանկը նվիրել է կնոջը: Նա այդ վզնոցը փոխանակել է Նյու Յորքում գտնվող առանձնատան հետ, որն այսօր արժե միլիոնավոր դոլարներ:
2-րդ տեղում Լյուդովիկ XVI-ի 20 միլիարդ նվերն է հանրապետականներին, որոնք պայքարում էին ԱՄՆ-ի անկախության համար:
1-ին տեղում «Կոհինուր» ադամանդն է, որը մահարաջ Դալիլ Սինգհը նվիրել է Վիկտորյա թագուհուն: Դրա արժեքը դժվար է իմանալ, սակայն այն հաստատ գերազանցում է 1 միլիարդ դոլարը: