Հասարակություն 

Վարդենյաց լեռնանցքում, Ապարան-Արագած և Սարավան-Զանգեր ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:

Դժվարանացանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը

Վարդենյաց լեռնանցքում, Ապարան-Արագած և Սարավան-Զանգեր ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Սրավան-Զանգեր ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նույն շարքից