Հասարակություն 

Հեմինգուեյի թոռնուհին խոստովանել է, որ Վուդի Ալենը սիրահարված է եղել իրեն

analitik.am

Մարիել Հեմինգուեյը ոչ միայն նկարահանվում է կինոյում, այլև գրքեր է գրում։ Գրախանութներում շուտով կհայտնվի 53-ամյա ամերիկացի դերասանուհի և գրող Մարիելի ինքնակենսագրությունը՝ «Եվ ահա ծագեց արևը» խորագրով։ Գրքում նա անդրադառնում է նաև ռեժիսոր Վուդի Ալենի հետ հարաբերություններին, ում հետ նա նկարահանվել է «Մանհեթեն» ֆիլմում (1979), գրում է Комсомольская правда-ն։


 

«Մեր հարաբերությունները պլատոնական էին։ Ես նկատել էի, որ նա սիրահարվել է ինձ, սակայն դա վերագրում էի հայտնի երևույթին, երբ հասուն տարիքի տղամարդիկ սիրահարվում են աղջիկների»,- հիշում է Մարիել Հեմինգուեյը։


 

Այդ ժամանակ դերասանուհին եղել է 17 տարեկան, իսկ ռեժիսորը՝ 42։


 

Փարիզ կատարելիք այցի ընթացքում դերասանուհին ամենաշատն անհանգստացել է, որ իրեն առանձին համար չեն տա։ Ուղևորությունից առաջ նա նույնիսկ սպառնացել է, որ եթե ինքն առանձին չապրի, ապա կհրաժարվի այդ ճամփորդությունից։


 

Սակայն սերը երկար չի տևում։ 1980-ին Վուդի Ալենը սկսում է հանդիպել դերասանուհի Միա Ֆարոուի հետ։ 1992-ին ռեժիսորը լքում է նրան և սկսում ապրել խորթ դստեր՝ Սուն Ի Պրևինի հետ։

Նույն շարքից