Հասարակություն 

Քաղաքացիներ են մնացել խափանված վերելակի ներսում

Դեկտեմբերի 5-ին, ժամը 00.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի թիվ 28 շենքի 1-ին մուտքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները վերելակի մասնագետի օգնությամբ քաղաքացիներին դուրս են բերել վերելակից:

Նույն շարքից