Քաղաքական 

Ռուսաստանն ԱՄՆ-ի գլխավոր սպառնալիքն է. ԱՄՆ ռազմա-օդային ուժերի հրամանատար

ԱՄՆ ռազմա-օդային ուժերի հրամանատար Դեբորա Լի Ջեյմսը հայտարարել է, որ Ռուսաստանն իր երկրի գլխավոր սպառնալիքն է: Նման կարծիք նա հայտնել է Reuters գործակալության հետ զրույցի ժամանակ:

«Ռուսաստանը Միացյալ Նահանգների համար համար մեկ սպառնալիքն է: Կան մի շարք սպառնալիքներ ԱՄՆ-ի համար, սակայն միջուկային ասպեկտի առկայությամբ պայմանավորված Ռուսաստանը էքզիստենցիալ սպառնալիք է Միացյալ Նահանգների համար»-ասել է նա:

Նման կարծիք Ջեյմսը հայտնել էր նաև 2015 թվականի հուլիսին՝ կոչ անելով ԱՄՆ իշխանություններին ուժեղացնել ռազմական ներկայությունը Եվրոպայում: Իսկ այս տարի օգոստոսին նա հայտարարեց, որ միջուկային զենք ունեցող Ռուսաստանն իրեն շատ ագրեսիվ է պահում:

Նույն շարքից