Քաղաքական 

Թրամփը քննադատել է Չինաստանի տնտեսական ու ռազմական քաղաքականությունը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում քննադատության է ենթարկել Չինաստանի տնտեսական քաղաքականությունը, ինչպես նաև Պեկինի ռազմական ակտիվությունը Հարավ-Չինական ծովի շրջանում:

Մասնավորապես նա նշել է, որ չինական փողի արժեզրկումը մեծ վնաս է հասցնում ամերիկյան ընկերություններին, իսկ Հարավ-Չինական ծովի շրջանում Պեկինը ռազմական օբյեկտներ է սարքում, որոնք նման են ռազմական համալիրի:

Ավելի վաղ ԱՄՆ հանրապետական նախագահը հեռախոսազրույց էր ունեցել Թայվանի ադմինիստրացիայի ղեկավարի հետ, ինչից հետո Չինաստանի ԱԳՆ-ն կոշտ հայտարարություն էր տարածել:

Նույն շարքից