Քաղաքական 

Իտալիայի վարչապետը հայտարարել է իր հրաժարականի մասին

Դեկտեմբերի 4-ին ուշ երեկոյան Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին հայտարարել է իր հրաժարականի մասին: Այս մասին նա հայտնել է այն բանից հետո, երբ հայտնի են դարձել Սահմանադրությունը փոխելու համար հանրաքվեի արդյունքները, որոնց համաձայն, Իտալիայի քաղաքացիների մոտ 60 տոկոսը դեմ է արտահայտվել կառավարության կողմից նախաձեռնած փոփոխություններին:

Ռենցին ընդունել է հանրաքվեի արդյունքները և հայտարարել, որ պարտության պատասխանատուն ինքն է՝ հավելելով, որ իր հրաժարականի դիմումը երկրի նախագահին կներկայացնի դեկտեմբերի 5-ին:

Դեմոկրատարական կուսակցությունը ներկայացնող 41-ամյա Ռենցին Իտալիայի կառավարության ղեկը ստանձնեց 2014 թվականին՝ դառնալով երկրի պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետը

Նույն շարքից